Լասվեգասյան հանրահայտ MGM Grand Garde-ում, մեր ժամանակով՝ լուսադեմին, կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC, WBA վարկածներով չեմպիոնական գոտիների Ֆլոյդ Մեյվեզեր-Մարկոս Մայդանա մատչ-ռևանշը: Ինչպես և կողմերի մայիսյան հանդիպումում, ամերիկացի բռնցքամարտիկն ավելի քան համոզիչ էր, կրկին ապացուցեց՝ քանի դեռ բռնցքամարտի օլիմպոսում ինքը կա, չեմպիոնության մասին երազելն իսկ անիմաստ է: Մեյվեզերը տարով թվով քառասունյութերորդ հաղթանակը: Ի դեպ՝ նույնքան մարտից: Սա բացառիկ ցուցանիշ է, չգերազանցված արդյունք համաշխարհային սպորտում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ